Ժոան Լապորտա. «Ցանկանում էինք, որպեսզի Մեսսին կարիերան ավարտեր «Բարսելոնայում»»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հերթական անգամ մեկնաբանել է 2021 թվականին հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ տեղափոխությունը։

«Մեսսին հեռացավ, այդպես ստացվեց: Մենք բոլորս ցանկանում էինք, որպեսզի նա իր մարզական կարիերան ավարտեր «Բարսելոնայում», բայց որոշակի պատճառներով նա չկարողացավ դա անել։

Դա տեղի չունեցավ Լա Լիգայի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների և ՊՍԺ-ի առաջարկի պատճառով»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Լe10sport.com-ը: