Մանուել Նոյերը ասել է, թե ինչու է կարճաժամկետ համաձայնագիր կնքել «Բավարիայի» հետ

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է պայմանագրի երկարաձգումը և բացատրել, թե ինչու է ստորագրել պայմանագիրը ընդամենը մեկ մրցաշրջանով։

«Եթե իմանամ, որ լավ մարզավիճակում եմ, ավելի երկար կմնամ թիմում: Այդ իսկ պատճառով ես չէի ցանկանում երկարաժամկետ պայմանագիր կնքել։

Ես ու Հասան Սալիհամիջիչը պայմանավորվեցինք, որ կհանդիպենք ու որոշում կկայացնենք իմ ապագայի վերաբերյալ, նաև ապագայում։ Չեմ ցանկանա խաղալ, եթե ինձ այլևս լավ չզգամ»,- Նոյերի խոսքերն է մեջբերում Bild-ը։

36-ամյա Նոյերը մյունխենյան ակումբում հանդես է գալիս 2011 թվականից։ Մանուելը «Բավարիայի» ավագն է 2017 թվականից։