Ժոան Լապորտա. «Ֆրենկին կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար, սակայն պահանջված է, նաև տրանսֆերային շուկայում»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագայի մասին:

«Ֆրենկին կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար, սակայն պահանջված է, նաև տրանսֆերային շուկայում:

Մենք նրա տրանսֆերը վաճառելու առաջարկներ ենք ստացել, բայց ցանկանում ենք, որ նա մնա մեզ հետ»,- Լապորտայի խոսքն է մեջբերում իսպանական Sport-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր ֆրանսիական ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Յունայթեդի»՝ նիդեռլանդցի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրության մասին։