«Թոթենհեմում» որոշում են կայացրել Դեյան Կուլուշևսկու վերաբերյալ

«Թոթենհեմը» ցանկանում է գնել «Յուվենտուսի» եզրային հարձակվող Դեյան Կուլուշևսկու տրանսֆերը, ով ակումբում հանդես է գալիս վարձավճարով: Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

«Թոթենհեմի» և «Յուվենտուսի» միջև կնքված վարձակալության պայմանագիրը ենթադրում է լոնդոնյան ակումբի կողմից շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու իրավունք։ Գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 45 միլիոն եվրո՝ 10 միլիոն 18-ամսյա վարձակալության և 35 միլիոն՝ ամբողջական տեղափոխության համար։

Հիշեցնենք, որ «Թոթենհեմը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալել էր 22-ամյա ֆուտբոլիստին «Յուվենտուսից»: Վինգերն իր հաշվին «խցանների» կազմում մասնակցած 18 խաղում 5 գոլ և 8 ասիստ ունի: