Սադիո Մանեն հնարավոր է հեռանա «Լիվերպուլից»

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն դեմ չէ տեղափոխվել «Բավարիա», տեղեկացնում է Sky Sports-ը: 

Նշվում է, որ սենեգալցի ֆուտբոլիստն ու նրա ներկայացուցիչները բանակցություններ են վարում մյունխենյան ակումբի հետ, որոնցում առաջընթաց կա:

Աղբյուրի տեղեկություններով՝ «Բավարիայում» 30-ամյա հարձակվողին ցանկանում են տեսնել թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն ու մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը։ 

2021/22 մրցաշրջանում Մանեն անցկացրած 50 խաղում դարձել է 23 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։