Լուիս Սուարեսը մտադիր է շարունակել խաղալ Եվրոպայում

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր ապագայի մասին:

«Հավատացեք ինձ, ես դեռ չեմ որոշել, թե որտեղ եմ խաղալու հաջորդ մրցաշրջանում: Շատ առաջարկներ եմ ստացել։ Ինձ դիմել են Արգենտինայի, Բրազիլիայի և Մեքսիկայի ակումբները, բայց ես ցանկանում եմ նորից խաղալ ամենաբարձր մակարդակով։ Ես կենտրոնացած եմ եվրոպական ֆուտբոլի վրա»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում El Larguero-ն:

Սուարեսը կլքի «Ատլետիկոն» 2021/22 մրցաշրջանից հետո։ Ավարտվող մրցաշրջանում 35-ամյա ուրուգվայցին թիմի կազմում անցկացրած 43 խաղում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։