Կիլիան Մբապպեն պատմել է՝ ինչու է մտափոխվել միանալ Մադրիդի «Ռեալին»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն պատմել է, թե ինչու է մտափոխվել տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: 23-ամյա ֆրանսիացին նոր՝ երեքամյա պայմանագիր կնքեց փարիզյան ակումբի հետ:

«Բոլորը գիտեն, որ նախորդ տարի ես ուզում էի հեռանալ: Ես խորին համոզմունք ունեի, որ դա լավագույն որոշումն էր այդ պահին։

Կա մարզական ենթատեքստ, ինչպես նաև անձնական, այն է, որ ես ֆրանսիացի եմ, և սա այն երկիրն է, որտեղ ես ապրելու եմ, որտեղ ես կծերանամ։ Կա սենտիմենտալ կողմ և նաև փոխվել է նախագիծը, ակումբը ցանկանում է շատ բան փոխել։

Անցյալ շաբաթ եմ որոշումը կայացրել: Ես այդ մասին չեմ ասել իմ թիմակիցներին, ակումբը չի ցանկացել, նրանք ցանկանում էին դա գաղտնի պահել և անակնկալ դարձնել բոլորի համար»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։