«Արսենալը» ցանկանում է թիմում պահել կիսապաշտպան Բուկայո Սակային, հայտնում է Daily Mail-ը:
Ակումբը շուտով նոր պայմանագիր կառաջարկի երիտասարդ ֆուտբոլիստին:
Աղբյուրի համաձայն՝ Սական երջանիկ է «Արսենալում» և լավ հարաբերություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ, սակայն կիսապաշտպանը ցանկանում է խաղալ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում, և այս փաստը կարող է բարդացնել բանակցությունները, եթե ակումբը չկարողանա մասնակցել խաղարկությանը: Սական տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը, որ կմնա թիմում միայն, եթե թիմը կարողանա տեղ գտնել ԱՊԼ-ի լավագույն քառյակում: Ընթացիկ մրցաշրջանում Սական Պրեմիեր Լիգայում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: