«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ 31-ամյա գերմանացին կարող է միանալ «Ռեալին»։ Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»:
Գյունդողանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։