Մադրիդի «Ռեալի» մի շարք ֆուտբոլիստներ ամռանը, գուցե լքեն ակումբը

Այսօր՝ մայիսի 20-ին, «Ռեալը» կանցկացնի մրցաշրջանի վերջին տնային հանդիպումը՝ մրցելով «Բետիսի» դեմ:

«Ռեալի» մի շարք ֆուտբոլիստների համար այդ հանդիպումը կարող է վերջինը լինել «Սանտիագո Բեռնաբեու» ակումբի կազմում՝ հայտնում է Mundo Deportivo պարբերականը:

Աղբյուրի համաձայն՝ թիմից կհեռանան Գարեթ Բեյլն ու Իսկոն: Բացառված չէ, որ թիմը կլքեն, նաև Ասենսիոն, Սեբալյոսը ու Մարիանոն: