«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ կցանկանար, որ կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մնար թիմում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գյունդողանը կարող է հեռանալ թիմից։
«Ես ցանկանում եմ, որ Գյունդողանը մնա այստեղ՝ «Մանչեսթեր Սիթիում»: Ոչ ոք չի մտածում նրա հեռանալու մասին։
Նա ոչ ոքի չի ասել ակումբից հեռանալու իր ցանկության մասին»,- Գվարդիոլայի խոսքը իր թվիթերյան էջում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։