Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել իտալական մեկ այլ գրանդ ակումբ

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է միանալ «Ինտերին», հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ միլանյան ակումբը ցանկանում է 33-ամյա հայ կիսապաշտպանին թիմ հրավիրել ազատ գործակալի կարգավիճակով։

Նշվում է, որ կիսապաշտպանով հետաքրքրված են նաև «Թոթենհեմը» և «Աստոն Վիլլան»:

2021/22 մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում դարձել է 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։