ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան – Իռլանդիա և Հայաստան – Շոտլանդիա հանդիպումների համար

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը սկսում է հավատարմագրումը Հայաստանի ազգային հավաքականի՝ Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք Հայաստան – Իռլանդիա և Հայաստան – Շոտլանդիա հանդիպումների համար։ Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կկայանա հունիսի 4-ին՝ 17:00-ին, իսկ Հայաստան – Շոտլանդիա հանդիպումը՝ հունիսի 14-ին՝ 20:00-ին: Երկու հանդիպումներն էլ կկայանան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Իռլանդիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ստեֆան Քենիի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում՝ հունիսի 3-ին՝ ժամը 16։00-ին։

Իռլանդիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հունիսի 3-ին՝ ժամը 17:00-ին: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստներից մեկի  նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում՝ հունիսի 3-ին՝ ժամը 18:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հունիսի 3-ին՝ ժամը 18։30-ին։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Հայաստան – Շոտլանդիա հանդիպման մեդիա միջոցառումների վերաբերյալ կլինի լրացուցիչ տեղեկատվություն: