Ֆաբրիցիո Ռոմանոն նոր տեղեկություն է հայտնել Ռոբերտ Լևանդովսկու ապագայի վերաբերյալ

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հստակ գիտի, թե որտեղ է ցանկանում խաղալ հաջորդ մրցաշրջանում:

Նա իր հավանական տրանսֆերի հարցով միայն «Բարսելոնայի» ղեկավարության հետ է բանակցում՝ տեղեկացնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ լեհ հարձակվողը երկու անգամ զրուցել է «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Չավիի հետ։

Լևանդովսկու ներկայիս պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը։

Ընթացիկ մրցաշրջանում Լեհը Բունդեսլիգայում անցկացրած 34 խաղում դարձել է 35 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։