Ժոզե Մոուրինյոն խոսել է Հենրիխ Մխիթարյանի վերականգնման ընթացքի մասին

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչ խաղին մասնակցելու հավանականության մասին:

Մխիթարյանը շարունակում է ապաքինվել աջ ազդրի մկանային վնասվածքից:

«Մխիթարյանին դեռ ժամանակ է հարկավոր, նա դեռ ոչ մի մարզում չի անցկացրել թիմի ընդհանուր խմբում:

Դժվար թե Մխիթարյանը կարողանա խաղալ եզրափակիչում»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Forzaroma.info-ն:

Հիշեցնենք. որ չորեքշաբթի՝ մայիսի 25-ին, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կկայանա Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչը որտեղ իտալական ակումբը կմրցի «Ֆեյենորդի» դեմ: