Լիոնել Մեսսիի և Մաուրիսիո Պոչետինոյի միջև հարաբերությունները չափազանց լարված են: L’Équipe-ի՝ հաղորդմամբ Մեսսին ցանկանում է, որպեսզի Պոչետինոն լքի ակումբը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Լեոն ցանկանում է ապացուցել, որ կարող է լուրջ հաջողություն գրանցել «Բարսելոնայից» դուրս, և կարծում է, որ մարզիչը խանգարում է իրեն:
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 11 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։