Ֆրանկ Ռիբերի. «Կցանկանայի մի օր մարզիչ դառնալ»

«Սալերնիտանայի» վինգեր Ֆրանկ Ռիբերին դեռևս չի պատրաստվում ավարտել իր խաղային կարիերան և հայտնել է, որ ապագայում կարող է աշխատել որպես մարզիչ։

«Կցանկանայի մի օր մարզիչ դառնալ, բայց առայժմ չեմ մտածում այդ մասին, քանի որ ուզում եմ շարունակել խաղալ, ինձ լավ եմ զգում։

Ես դեռ չգիտեմ, թե ինչ եմ անելու հաջորդ մրցաշրջանում, բայց քանի դեռ կարող եմ ինչ-որ բան տալ երկրպագուներին, ես կշարունակեմ խաղալ։ Այնուամենայնիվ, ինձ դուր է գալիս մարզչի դերը, ես սիրում եմ մոտ լինել ֆուտբոլիստներին և նրանց ուսուցանել այն, ինչը ես արել եմ վերջին 5-6 տարիներին, հատկապես այստեղ՝ «Սալերնիտանայում» և «Ֆիորենտինայում»»,- Ռիբերիի խոսքերն է մեջբերում TuttoMercatoWeb-ը։