Գրանիտ Ջակա. «Մենք արժանի չենք խաղալ ո՛չ Չեմպիոնների Լիգայում, ո՛չ Եվրոպա Լիգայում»

«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական էմոցիոնալ կերպով է արձագանքել ԱՊԼ-ի 37-րդ տուրի «Նյուքասլի» հետ խաղում թիմի կրած պարտությանը (0:2):

«Առաջինից մինչև 90-րդ րոպեն մենք արժանի չէինք այսօր խաղադաշտում հայտնվելուն։ Այն, ինչ տեղի ունեցավ, ձախողում էր, և, հետևաբար, մենք արժանի չենք ո՛չ Չեմպիոնների Լիգայում, ո՛չ նույնիսկ Եվրոպայի Լիգայում խաղալուն: Այս պահին դա շատ դժվար է ընդունել։ Չգիտեմ, թե ինչու չենք անում այն, ինչ մարզիչներն են խնդրում։ Եթե ​​ինչ-որ մեկը պատրաստ չէ այս խաղին, մնացեք տանը։ Տարիքը նշանակություն չունի: Եթե ​​պատրաստ չեք կամ նյարդայնացած եք, մնացեք նստարանին, մնացեք տանը, մի եկեք այստեղ։ Մեզ պետք է, որպեսզի մարդիկ քաջություն ունենան՝ գան այստեղ և խաղան: Մենք գիտեինք, որ այս խաղը գուցե ամենակարևորն էր մեզ համար, բայց նման արդյունավետությամբ սա անընդունելի է»,- ասել է Ջական The Guardian-ին: