Գրանդ ակումբը պայմանագիր է պատրաստել Ուսման Դեմբելեի համար

ՊՍԺ-ն շարունակում է  «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեի հետ պայմանագիր կնքելու փորձերը տեղեկացնում է RMC Sport-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ փարիզցիների ղեկավարությունը պայմանագիր է պատրաստել ֆուտբոլիստի համար։

Սակայն «Բարսելոնան» մտադիր չէ բաց թողնել 25-ամյա ֆուտբոլիստին, ում պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև հունիս:

Ընթացիկ մրցաշրջանում Ուսմանը «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: