«Բավարիան» նոր մրցաշրջանին կսկսի նախապատրաստվել հուլիսին

Հայտնի է դարձել, թե երբ են «Բավարիայի» ֆուտբոլիստները վերադառնալու արձակուրդից և սկսելու նախապատրաստվել նոր մրցաշրջանին։ Ֆուտբոլիստները խաղադաշտ կվերադառնան հուլիսի 8-ին։ Այս մասին հայտնում է iMiaSanMia-ն։

2021/22 մրցաշրջանի վերջում «Բավարիան» հաղթեց Գերմանիայի առաջնությունում։ Մյունխենցիները վաստակեցին 77 միավոր՝ 2-րդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիային» գերազանցելով 8 միավորով։

«Բավարիան» 10-րդ անգամ անընդմեջ դարձավ չեմպիոն։