Կառլո Անչելոտտի. «Համաձայն եմ Սալահի հետ, որ նա լավագույնն է իր դիրքում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի խոսքերը, ով ասել է, որ իրեն համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստն իր դիրքում։

«Ես համաձայն եմ նրա հետ: Իր դիրքում, այո, նա լավագույնն է աշխարհում»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում «Լիվերպուլը» մայիսի 28-ին Փարիզում կհանդիպի Մադրիդի «Ռեալի» հետ։