«Ռեալը» տրանսֆերային առաջարկ կանի Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալը» 10 միլիոն եվրո չափով առաջարկ է պատրաստել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆ Մուկոկոյի համար, տեղեկացնում է լրագրող Էկրեմ Կոնուրը։

«Արքայական» ակումբը մտադիր է 17-ամյա ֆուտբոլիստին մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր առաջարկել:

Հարձակվողի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։ Transfermarkt-ը Մուկոկոյի տրանսֆերը գնահատում է 15 միլիոն եվրո: