«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է թիմի մրցելույթներն Ա Սերիայի այս մրցաշրջանում:
«Մենք իրացրած պահերի շատ ցածր տոկոս ունենք: Այս առումով մենք պետք է ավելացնենք հաջորդ մրցաշրջանում։ Եթե մեզ հաջողվի հաղթել Կոնֆերենցիաների Լիգայում, ապա, կարծում եմ, էմոցիոնալ տեսանկյունից դա շատ ավելի մեծ նշանակություն կունենա մարդկանց համար, քան «Ինտերի» կամ «Միլանի» Սկուդետտոն»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
«Ռոման» առաջնության ավարտից մեկ տուր առաջ զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ Կոնֆերենցիաների Լիգայի՝ «Ֆեյենորդի» դեմ եզրափակիչը կկայանա մայիսի 25-ին: