«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան խոսել է Անգլիայի գավաթի եզրափակչի խաղում «Լիվերպուլից» կրած պարտության (0:0, 5:6՝ 11-մետրանոցներով) մասին:
«Ցանկանում էինք, որ արդյունքն այլ լիներ, հիասթափված ենք։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում մենք փորձում էինք անել հնարավոր ամեն ինչ՝ հաղթելու համար, բայց ոչինչ չստացվեց։ Այդպիսին է ֆուտբոլը։
Դժվար է այսպիսի պարտությունն ընդունելը, իսկ 11-մետրանոցների խնդիրը պետք է ինչ-որ կերպ լուծել։ Առաջին անգամը չէ, որ մենք լավագույն թիմը չենք այս բաղադրիչում։ Դա մեզ ցավ է պատճառում»,- Ասպիլիկուետայի խոսքերն է մեջբերում «Չելսիի» մամուլի ծառայությունը։