Ժերար Պիկե. «Ինձ համար Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է»

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին անվանել է պատմության լավագույն ֆուտբոլիստ։

«Պեպ Գվարդիոլայի օրոք Լիոնել Մեսսսին «Բարսելոնայի» ամենակարևոր ֆուտբոլիստն էր։ Ես միշտ ասել եմ, որ Լիոնելն անհրաժեշտ է՝ տիտղոսներ նվաճելու համար։ Սակայն դրա համար նաև պետք է լավ թիմ: Հիմա անհնար է միայնակ տիտղոսներ նվաճել, ինչպես 80-ականներին էր։

Լեոն այդ թիմի առանցքային ֆուտբոլիստն էր, նա մեծ դեր ուներ: Ինձ համար Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է»,- Պիկեի խոսքերն է մեջբերում The Overpap-ը: