ԱՊԼ-ն ներկայացրել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին

Պրեմիեր Լիգան հրապարակել է 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին։

Մրցանակին հավակնում է արժանանալ 8 ֆուտբոլիստ.

– Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, «Լիվերպուլ» (2 գոլ, 12 գոլային փոխանցում 31 խաղում)

– Ջերոդ Բոուեն, «Վեսթ Հեմ» (10 գոլ, 10 գոլային փոխանցում 34 խաղում)

– Ժոաու Կանսելու, «Մանչեսթեր Սիթի» (գոլ և 7 գոլային փոխանցում 34 խաղում)

– Կևին դե Բրույնե, «Մանչեսթեր Սիթի» (15 գոլ և 7 գոլային փոխանցում 28 խաղում)

– Բուկայո Սակա, «Արսենալ» (11 գոլ և 6 գոլային փոխանցում 26 խաղում)

– Մոհամեդ Սալահ, «Լիվերպուլ» (22 գոլ և 13 գոլային փոխանցում 34 խաղում)

– Հին Մին Սոն, «Թոթենհեմ» (21 գոլ և 7 գոլային փոխանցում 33 խաղում);

– Ջեյմս Ուարդ-Պրոուզ, «Սաութհեմփթոն» (9 գոլ և 5 գոլային փոխանցում 34 խաղում)

Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը կորոշվի երկրպագուների, Պրեմիեր Լիգայի 20 ակումբների ավագների և ֆուտբոլային փորձագետների համատեղ քվեարկությամբ։