Մասիմիլիանո Ալեգրին՝ իր հեռացման մասին. ««Ինտերից ինչ-որ մեկը ոտքով հարվածեց ինձ»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Իտալիայի գավաթի եզրափակչի՝ «Ինտերի» դեմ խաղում (2:4՝ լրացուցիչ ժամանակի արդյունքով) իր հեռացման մասին:

Ալեգրին նախ դեղին քարտ ստացավ 82-րդ րոպեին մրցավարի հետ վիճաբանության համար, ապա՝ 104-րդ րոպեին կարմիր քարտ, երբ լքեց տեխնիկական գոտին և վիճաբանության մեջ մտավ «Ինտերի» մարզչական շտաբի հետ։

««Ինտերից» ինչ-որ մեկը անցավ և ոտքով հարվածեց ինձ: Ես բարկացա այդ պատճառով։ Կարծում եմ, որ մրցավարը ճիշտ որոշում կայացրեց՝ հեռացնելով ինձ»,- մարզչի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։