«Այաքսն» Էրիկ տեն Հագի գլխավորությամբ դարձավ Հոլանդիայի չեմպիոն

Մայիսի 11-ին Հոլանդիայում կայացան Էրեդիվիզիի 33-րդ տուրի հանդիպումները։ «Այաքսը» սեփական հարկի տակ 5:0 հաշվով հաղթեց «Հերենվենին»: Դա «Այաքսին» թույլ տվեց մրցաշարի ավարտից 1 տուր առաջ հաղթել առաջնությունում, որը պատմության մեջ 36-րդն է:

Վաստակած 82 միավորով «Այաքսն» անհասանելի դարձավ ՊՍՎ-ի համար:

Հիշեցնենք, որ ամստերդամյան ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը, որպեսզի գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»։