«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը կարծում է, որ իր թիմը լավ խաղաց «Լիվերպուլի» դեմ (1-2) Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի խաղում։
«Խաղին մոտեցման և նվիրվածության առումով ես չեմ կարող ավելին պահանջել թիմից: Երեկ մենք որակյալ ֆուտբոլ ցուցադրեցինք։ Հիասթափված եմ բաց թողած գոլերից. Մենք ցանկանում էինք խաղալ համարձակ և հավակնոտ ֆուտբոլ: Մենք հիասթափված ենք արդյունքից։ «Լիվերպուլն» իրեն հարմարավետ չէր զգում մեզ հետ խաղալիս բայց արժանիորեն հաղթեց: Շնորհավորում ենք Կլոպի թիմին»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում BBC-ն։