«Լիվերպուլը» կրկնեց «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդը ԱՊԼ-ում

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրից հետաձգված խաղում «Լիվերպուլը» 2:1 հաշվով հաղթեց «Աստոն Վիլային»: Այս հանդիպման գոլերը խփեցին Սադիո Մանեն և Ժոել Մատիպը։

Ֆուտբոլիստների համար այս գոլերը 15-րդն էին այս մրցաշրջանում։ «Լիվերպուլը» դարձել է Պրեմիեր Լիգայի պատմության երկրորդ թիմը, որի երեք տարբեր ֆուտբոլիստներ մեկ մրցաշրջանում առնվազն 15 գոլ են խփում, հայտնում է Opta-ն: Ավելի վաղ Մոհամեդ Սալահը խփել էր 22 գնդակ, իսկ Դիոգո Ժոտան՝ 15։

Նախկինում միայն «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներն են հասել նման հաջողության։ 2013/14 մրցաշրջանում 15 և ավելի գոլեր խփել են Յայա Տուրեն, Սերխիո Ագուերոն և Էդին Ջեկոն։