Ռոդրին նշել է ուժեղագույն ակումբին, որի դեմ նա խաղացել է

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է «Լիվերպուլի» հետ դիմակայության մասին:

«Ապագայում դժվար կլինի գտնել «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» մակարդակի թիմեր: Երկու թիմերն էլ տարբեր կերպ են կառուցված՝ խաղաոճի տեսանկյունից, բայց ունեն նույն արդյունավետությունը: Անկասկած, «Լիվերպուլը» լավագույն մրցակիցն է, որի դեմ երբևէ խաղացել եմ»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։:

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 35 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 86 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը։ «Լիվերպուլը» 36 հանդիպումից հետո ևս վաստակել է 86 միավոր և 2-րդ տեղում է։