Ֆաբրիցիո Ռոմանո. «Ջորջիո Կյելինին կհեռանա «Յուվենտուսից»»

«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կլքի թուրինյան ակումբը, տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ 37-ամյա ֆուտբոլիստը 2 առաջարկ ունի՝ «Լոս Անջելեսից» և ՄԼՍ-ի ևս մեկ ակումբից։ Նշվում է, որ պաշտպանը դեռ վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։

Միևնույն ժամանակ նշվում է, որ «Յուվենտուսն» ամռանը 100 տոկոսով ձեռք կբերի նոր կենտրոնական պաշտպանի:

Ընթացիկ մրցաշրջանում Կյելինին «Յուվենտուսի» կազմում 23 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: Իտալացու պայմանագիրը թուրինյան ակումբի հետ լրանում է 2023 թվականի հունիսի 30-ին։

https://twitter.com/FabrizioRomano/status/1524199052669329409