Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է Իտալիայի գավաթի եզրափակչի՝ «Ինտերի» դեմ կայանալիք խաղից ունեցած սպասելիքներով։
«Լավ խաղ է լինելու: «Ինտերը» ուժեղ թիմ է, և մեզ համբերություն է հարկավոր։ Ֆուտբոլը տարօրինակ է, եթե արագ գոլ գրանցվի, ամեն ինչ կփոխի։ Պետք է լավ հանդես գանք և փորձենք նվաճել գավաթը»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Յուվենտուս»-«Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 11-ին, Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23.00-ին։