Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը ցանկանում է կրկին խաղալ «Բարսելոնայում»: Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
35-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ և չի երկարաձգվի:
Նշվում է, որ Սուարեսը պատրաստ է վերադառնալ կատալոնական ակումբ և համաձայնել աշխատավարձի կրճատմանը։
Լուիս Սուարեսն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ուրուգվայցին «Բարսելոնայում» հանդես է եկել 2014-ից 2020 թվականներին: