Սթիվեն Ջերարդը խոսել է «Լիվերպուլի» դեմ հանդիպման մասին

«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը կիսվել է ԱՊԼ-ի 33-րդ տուրի «Լիվերպուլի» հետ հետաձգված խաղից ունեցած սպասելիքներով։

«Իհարկե, հանդիպմանը նախապատրաստվելիս մենք մեծ ուշադրություն էինք դարձնում Սալահին, Մանեին և Դիասին: Նման մասշտաբի խաղում պետք է փորձել անջատել այդ տաղանդավոր ֆուտբոլիստներին: Որովհետև եթե նրանց ժամանակ և տարածք տրամադրենք, նրանք կարող են պատժել մեզ:

Մենք գիտենք, որ զիջում ենք «Լիվերպուլի» նման թիմերին, բայց մեր խնդիրն է անել ամեն հնարավորը այդ բացը լրացնելու համար: Սա այն է, ինչին մենք ձգտում ենք»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

«Ասթոն Վիլա» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: