«Բավարիայի» եզրային հարձակվող Քինսլի Կոմանը կարմիր քարտ է ստացել Գերմանիայի առաջնության 33-րդ տուրի՝ «Շտուտգարտի» դեմ խաղում պաշտպան Կոնստանտինոս Մավրոպանոսի դեմքին հարվածելու համար։
Ինչպես հայտնում է Sport1-ը՝ 25-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է Բունդեսլիգայի 3 խաղով։ Դա նշանակում է, որ ֆրանսիացին բաց կթողնի «Վոլֆսբուրգի» դեմ մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը, ինչպես նաև հաջորդ մրցաշրջանի մեկնարկային 2 խաղը։
2021/22 մրցաշրջանում Կոմանը «Բավարիայի» կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։