«Նյուքասլի» նախկին սեփականատեր Մայք Էշլին, ով վաճառել է ակումբը Սաուդյան Արաբիայից ներդրողներին, կարող է գնել «Դերբի Քաունթին», հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարարն արդեն նախնական բանակցություններ է վարում «Դերբիի» ղեկավարության հետ։ Նշվում է, որ Էշլին մտադիր է գնել նաև ակումբի մարզադաշտը՝ «Պրայդ Պարկը»։
Հիշեցնենք, որ «Դերբի Քաունթին» Ուեյն Ռունիի գլխավորությամբ այս մրցաշրջանում 1986 թվականից ի վեր առաջին անգամ դուրս է մնացել Անգլիայի երրորդ դիվիզիոն։