«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն կարող է գլխավորել «Կայզերսլաուտերնը», տեղեկացնում է Sport1-ը:
Մյունխենյան ակումբը, որը 4 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, ներկայումս հանդես է գալիս երկրի երրորդ դիվիզիոնում։ «Կայզերսլաուտերնը» մրցաշրջանի վերջում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և կխաղա Դրեզդենի «Դինամոյի» դեմ՝ հաջորդ մրցաշրջանում Երկրորդ Բունդեսլիգայում հանդես գալու իրավունք ստանալու համար։
Ավելի վաղ աշխարհի առաջնություններում գոլերի ռեկորդակիր Կլոզեն աշխատել է «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի մարզչական շտաբում, ինչպես նաև մարզել է մյունխենցիների երիտասարդական թիմը (մինչև 17 տարեկանների):