Գարի Նևիլ. «Որքան վատ վիճակում է «ՄՅու»-ն, այնքան մեծ է շանսը, որ Ռոնալդուն կմնա»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է այս ամռանը հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ անգլիական ակումբից հնարավոր հեռանալու մասին։

«Ես ոչինչ չեմ լսել այն մասին, թե ով է հեռանում և ով է գալիս, բայց որքան շատ եմ մտածում այդ մասին, այնքան ավելի եմ համոզված, որ Ռոնալդուն կմնա։ Որքան վատ վիճակում է ակումբը, այնքան ավելի եմ համոզվում, որ նա մնա, որպեսզի չթվա, թե նա փախչում է խնդիրներից: Տեն Հագը հսկայական աշխատանք ունի կատարելու, հսկայական աշխատանք «Մանչեսթեր Յունայթեդի» տեսանկյունից»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:

«Կարմիր սատանաներն» այժմ Պրեմիեր Լիգայում 6-րդն են և կորցրել են հաջորդ մրցաշրջանի համար Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունը: