«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ. «Մեզ անհրաժեշտ էր «Ռոմայի» նկատմամբ հաղթանակը»

«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Իտալյանոն մեկնաբանել է «Ռոմայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0) Ա Սերիայի 36-րդ տուրի հանդիպմանը։

««Ֆիորենտինային» այս միավորներն անհրաժեշտ էին, քանի որ թիմը վերջին շրջանում անհեթեթ սխալներ էր թույլ տալիս։ Մենք ցանկանում էինք կայունություն ձեռք բերել։ Սա հիանալի մրցաշրջան էր, և եթե մենք կենտրոնացած մնանք, բոլորի համար էլ դժվար կլինի մեզ հաղթել: Սա մեր նախագծի համար առաջին մրցաշրջանն է, որը շատ է տարբերվում նախորդից: Սա ճանապարհորդություն է, և որոշ վերելքներն ու վայրէջքներն այս դեպքում նորմալ են: Մենք հիմք ենք դրել»,- ասել է մարզիչը DAZN-ին:

«Ռոման» և «Ֆիորենտինան» այժմ ունեն 59-ական միավոր, սակայն հռոմեական ակումբը լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ գերազանցում է «մանուշակներին» ու զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: