ՊՍժ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ժամանել է Մադրիդ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն, ով «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակն է, ժամանել է Մադրիդ։

Cope-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացին այժմ գտնվում է Իսպանիայի մայրաքաղաքում, որտեղ ընթրել է տեղի հայտնի ռեստորանում՝ թիմակից Աշրաֆ Հաքիմիի ընկերակցությամբ։

Մբապպեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ լրանում է այս տարվա հունիսին։ Փարիզյան ակումբն ամեն ինչ անում է, որպեսզի նոր համաձայնագիր կնքի 23-ամյա ֆուտբոլիստի հետ, սակայն «Ռեալը» փորձում է համոզել հարձակվողին կարիերան շարունակել Իսպանիայում: