Պաշտոնական. Սվեն Ուլրայխը երկարաձգել է պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ

«Բավարիայի» դարպասապահ Սվեն Ուլրայխը երկարաձգել է պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

33-ամյա գերմանացու հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։

«Մենք ուրախ ենք, որ Սվենը ևս մեկ տարի կմնա «Բավարիայում», – ասել է ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը։ «Նա իր բնավորությամբ և մտածելակերպով մեր թիմի մի մասն է»։

Ուլրայխը «Բավարիայում» հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Դարպասապահը մյունխենյան ակումբում հանդես է եկել նաև 2015-2020 թվականներին։

Ընթացիկ մրցաշրջանում Ուլրայխը մասնակցել է 8 հանդիպման՝ երկու անգամ անառիկ պահելով դարպասը և բաց թողնելով 12 գոլ։