Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բարձր է գնահատել թիմի ցուցադրած խաղը վերջին մեկ տարվա ընթացքում։
«Ես երբեք այս դիրքում չեմ եղել մրցաշրջանի այս փուլում։ Մեկ շաբաթվա ընթացքում մենք չեմպիոն դարձանք ու հասանք Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։
Լիակատար երջանկության համար հիանալի կլինի մայիսի 28-ին հաղթել Չեմպիոնների Լիգայում, և մենք կփորձենք դա անել։ Եթե հաղթենք, սա կլինի իմ կարիերայի լավագույն մրցաշրջանը»,- ասել է իտալացին։