Մայիսի 6-ին «Ռեալ Սոսյեդադը» Լա Լիգայի 35-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Լևանտեին»։
Այս խաղում «Ռեալ Սոսյեդադի» միակ գոլը գլխի հարվածով խփեց կիսապաշտպան Դավիդ Սիլվան։
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը գոլ է խփել 36 տարեկան 118 օրական հասակում՝ դառնալով իսպանական ակումբի պատմության ամենատարեց գոլի հեղինակը Պրիմերայի խաղում։ Մինչ օրս ռեկորդը պատկանում էր ռուս նախկին կիսապաշտպան Վալերի Կարպինին, ով 36 տարեկան 59 օրական հասակում գոլի հեղինակ էր դարձել «Ռեալ Սոսյեդադի» կազմում Լա Լիգայում։