«Չելսին» կորուստներ ունի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղից առաջ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղից առաջ խոսել է թիմի կադրային խնդիրների մասին։

«Կանտեն չի հասցնի վերականգնվել, Ժորժինյոն նույնպես դուրս է մնացել շարքից, այս ֆուտբոլիստները բաց կթողնեն հաջորդ հանդիպումը։ Հադսոն-Օդոյին և Բեն Չիլուելը դեռևս բացակայում են:

Լուկակու՞ն։ Նա մեծ ֆուտբոլիստ է: Ռոմելուն խաղադաշտ դուրս չեկավ «Էվերթոնի» դեմ հանդիպմանը, քանի որ մենք ընդամենը 3 փոխարինում կատարեցինք, և, ցավոք, մեկ հնարավորությունն օգտագործեցինք ընդմիջմանը՝ փոխարինելով Ժորժինյոյին: Հակառակ դեպքում, մեծ հավանականություն կար, որ մենք կկատարեինք նույն փոխարինումները, ինչ արեցինք «Վեսթ Հեմի» հետ խաղում, երբ խաղադաշտ դուրս եկան Լուկակուն, Քրիստիան Պուլիշիչը և Հաքիմ Զիեշը»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Չելսիի» մամուլի ծառայությունը: