Թեմի Աբրահամ. «Մեզ հաջողվեց լավ թիմ կառուցել, որը հաղթեց ԱՊԼ-ի ակումբին»

«Ռոմայի» հարձակվող Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Կոնֆերենցիաների Լիգայի 1/2 եզրափակչի պատասխան խաղում «Լեսթերի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0):

«Երբ աշխատում ես Հռոմում, ապրում ես Հռոմում, դու շնչում ես քաղաքով, այս ակումբով: Առաջին իսկ օրվանից, երբ կնքեցի պայմանագիրը, զգում էի, որ այն մեծ ակումբ է, բայց առանց հաղթանակների և քիչ եզրափակիչներով։ Մեզ հաջողվեց լավ թիմ կառուցել, որն աստիճանաբար առաջընթաց գրանցեց և այժմ հաղթեց Պրեմիեր Լիգայի ակումբին»,- Աբրահամի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Ֆեյենորդի» դեմ եզրափակիչը կկայանա մայիսի 25-ին Տիրանայի (Ալբանիա) «Արենա Կոմբետարե» մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: