«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի»՝ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ դուրս գալը։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում «արքայական» ակումբն ընդհանուր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (3:4, 3:1):
«Կարծում եմ, որ «Ռեալն» իրավունք չունի եզրափակիչում լինելու։ 2 հանդիպման ընթացքում էլ այն ակնհայտորեն ավելի թույլ էր։ Պատասխան խաղում նրանց առաջին գոլային հնարավորությունը եղավ 90-րդ րոպեին և դարձան գոլի հեղինակ: Երկրորդ գոլը նրանց երկրորդ պահն էր, երրորդը՝ երրորդ հարվածից հետո:
«Մանչեսթեր Սիթին» լիովին վերահսկում էր խաղը, բայց մարզադաշտը կարող է լինել քո 12-րդ ֆուտբոլիստը: Երկրորդ խաղակեսի սկզբում Վինիսիուսի պահից հետո տրիբունաները խելագարվեցին, դա զարմանալի էր:
Երբեք չի կարելի «Ռեալի» ֆուտբոլիստների հետ կապված կասկածներ ունենալ: Նրանք նախկինում էլ են եղել նմանատիպ իրավիճակներում, և այն, որ նրանցից շատերն արդեն մի քանի անգամ հաղթել են Չեմպիոնների Լիգայում, նշանակում է, որ նրանք չեն վախենում նման պահերից։ Նրանք հավատում են միմյանց»,- Շմեյխելի խոսքերն է մեջբերում CBS Sport-ը:
Հիշեցնենք, որ եզրափակչում Մադրիդի «Ռեալը» կխաղա «Լիվերպուլի» հետ։ Հանդիպումը կկայանա մայիսի 28-ին: