Ռիո Ֆերդինանդ. «Կառլո Անչելոտտին ֆենոմենալ փոխարինումներ կատարեց»

Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդն արձագանքել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալի»՝ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 3:1 հաշվով տարած հաղթանակին։

«Անչելոտտին ֆենոմենալ փոխարինումներ կատարեց, որոնք փոխեցին խաղը: Այս կիսաեզրափակչում մեզ անհավանական ֆուտբոլ մատուցեցին: Սա արտասովոր եզրափակիչ է լինելու։ Ես ինձ երջանիկ եմ զգում այստեղ լինելու համար»,- ասել է Ֆերդինանդը BT Sport-ի եթերում:

Եզրափակչում Մադրիդի «Ռեալը» կխաղա «Լիվերպուլի» հետ, որն ավելի վաղ հաղթել էր «Վիլյառեալին» (2:0, 3:2):