«Մանչեսթեր Սիթին» 2 խաղի արդյունքով (4:3, 1:3) պարտվեց «Ռեալին» և դուրս մնաց Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլից:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան 6-րդ անգամ դուրս մնաց մրցաշարի այս փուլից (նաև «Բարսելոնայի» կազմում՝ 2009/10, 2011/12 մրցաշրջաններում, իսկ 2013/14, 2014/15, 2015/16 մրցաշրջաններում՝ «Բավարիայի» հետ):
Կատալան մասնագետը կրկնեց պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հակառեկորդը: