«Լիվերպուլի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը բաց կթողնի «Վիլյառեալի» դեմ խաղը

«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն չի կարողանա մասնակցել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Վիլյառեալի» դեմ պատասխան խաղին։

Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է, որ բրազիլացին շարունակում է ցավեր զգալ ոտքի վնասվածքից հետո։

Կլոպը նաև ասել է, որ թիմում «ստամոքսի վիրուս» է եղել, բայց բոլոր ֆուտբոլիստներն ապաքինվել են։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը նախատեսված է մայիսի 3-ին։ Առաջին խաղում անգլիական ակումբը հաղթել էր 2։0 հաշվով։